ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Ամենից շատ այդ օրն եմ զգում Վազգենի պակասը»

«Ամենից շատ այդ օրն եմ զգում Վազգենի պակասը»
26.12.2012 | 13:30

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ («Հանրապետություն» կուսակցության ղեկավար)


- Ձեր Ամանորի հեքիաթը ինչո՞վ է սկսվում:
-Եղբորս՝ Վազգենի ներկայությամբ: Ամենածանր իրավիճակներին անգամ այդ օրը նա տուն է եկել: Ինքը մի միջոց էր գտել, որով հավաքում էր ամբողջ բակին: Մեծ եղևնի էր բերում ու բակում դնում, զարդարում էինք: Բակի բնակիչներն իրենց սեղանները դուրս էին հանում, մի շարքի վրա դնում ու մինչև լույս (նույնիսկ այն ծերերը, ովքեր հիվանդ էին) Վազգենի ներկայությամբ նստում էին: Հրաշալի սովորություն էր:
-Եղբայրների հետ անցկացրած Ամանորից ի՞նչ կվերհիշեք:
-Մեզ համար Ամանորը, ինչպես շատ հայ ընտանիքների համար, եղել է տարվա լավագույն տոներից մեկը: Ինչպես բոլոր երեխաները, մենք էլ անհամբեր սպասել ենք, նույնիսկ բավական մեծ տարիքում, թե ինչ է լինելու եղևնու տակ: Եվ այդ զգացողությունը` այնտեղ գտնելու ինչ-որ բան, անկախ նրանից, թե դա մեր ուզածն է եղել, թե ոչ, անփոխարինելի է: Մենք Ձմեռ պապին միշտ նամակներ ենք գրել: Այդ բերկրանքն աննկարագրելի է: Ես հիմա նույն բանն անում եմ ու չեմ սիրում այն մարդկանց, ովքեր չեն հավատում Ձմեռ պապին:
-Ինչի՞ համար է առաջին գավաթը բարձրացվում ու բարձրացվել Ձեր ընտանիքում:
-Իհարկե, առաջին բանը, որ ասել է պապս ու հիմա էլ հայրս, խաղաղությունն է, իրար ամբողջական տեսնելն ու տարին հաջող լինելը, բերք ու բարիք ունենալը:
-Վազգենի հետ ու առանց նրա… Ամանորի խորհուրդը փոխվե՞լ է:
-Ամենից շատն այդ օրն եմ զգում Վազգենի պակասը: Տարբերությունը դա է:
-Ձեր մաղթանքները:
-Մեր ժողովուրդը, որ արժանի է շատ-շատ լավ բաների, ուզում եմ իր սրտով, իրեն վայել երկրում ապրի:

Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ